Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ոչ մի սկանդալ չկա այս օրենքի տակ

Ոչ մի սկանդալ չկա այս օրենքի տակ
23.01.2014 | 14:18

Այսուհետ պետական պատվերով, միջգերատեսչական և միջպետական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողները տարկետման իրավունք կստանան միայն կառավարության սահմանած դեպքերում և կարգով: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկությամբ՝ կառավարությունը «Զինապարտության մասին» օրենքում այս դրույթը ներառեց, որը դեռ ԱԺ քննարկմանը պիտի արժանանա: Լրագրողների հետ զրույցում նախարարը ներկայացրեց, թե ինչու են նման որոշում կայացրել: «Դնելու ենք երկու ցուցանիշ. առաջինը` ինչքան է այդ բուհը որակյալ, և երկրորդը` որքա՞ն է տվյալ մասնագիտությունը ՀՀ-ի համար գերակա: Այս օրենքի դրական արդյունքն այն կլինի, որ մենք ընդլայնելու ենք բանակում ծառայած, ուսումն ավարտածների կրթության հնարավորությունը դրսում: Գաղտնիք չէ, որ այսօր հիմնականում այս ծրագրերում ընդունվում են արական սեռի ուսանողներ, որոնք բանակում չեն ծառայել, իսկ ծառայածներն ավելի քիչ շահեկան դիրքում են հայտնվում: Բանակում ծառայած երիտասարդ մասնագետներին կտանք մեծ հնարավորություն արտերկրում սովորելու»,- ասաց նախարարը` հավելելով, որ այս կարգը չի տարածվում ազգային, պետական բուհեր ընդունվածների վրա: Ըստ Աշոտյանի՝ այս որոշմամբ տվյալ համաձայնագրերով սովորող ուսանողների թիվը չի պակասի: «Տարկետման խնդիրը պետք է քիչ շաղկապվի կրթության իրավունքի հետ: Աշխարհի տասնմեկերորդ լավագույն բուհ ընդունվածը չի տարկետվում, իսկ ինչ-որ մի երկրի մարզային նշանակությամբ համալսարան ընդունվածը, տարկետվում է: Համաձայնեք, որ սա ճիշտ չէ: Ոչ մի սկանդալ այս օրենքի տակ չկա»,- փաստեց նախարարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ